Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Լսողության ակադեմիա.որ Դուք լիարժեք լսեք
Անցյալ տարի Երևանում բացված Ռուսասատանի Դաշնության Լսողության ակադեմիայի մասնաճյուղը եզակի կենտրոն է, ուր կարող են դիմել լսողության խնդիր ունեցող մարդիկ առանց տարիքային սահմանափակման: Այստեղ առկա են բոլոր հնարավորություններն ու սարքավորումները իրականացնելու և մեծերի, և երեխաների աուդիոմետրիկ հետազոտություններ, կատարելու կոնսերվատիվ բուժում և վիրահատություններ: Կենտրոն այցելած յուրաքանչյուր հիվանդ կստանա մասնագիտական անհատական մոտեցում, ժամանակակից կահավորված աուդիմոտերիայի սենյակներում փորձառու և վերապատրաստված մասնագետների կողմից կիրականացվեն հետազոտություններ, ապա վերականգնողական բուժումներ, որոնք կբարձրացնեն հիվանդի կյանքի որակը:
Լսողության խնդիր ունեցող մարդիկ կարող են կենտրոնից ձեռք բերել նաև տարբեր երկրներում արտադրված լսողական սարքեր և դրանց համար նախատեսված աքսեսուարներ:
Դրանց մասին էլ զրուցել ենք Լսողության ակադեմիայի տնօրեն Արմինե Մարտիրոսյանի հետ:
Սիրելի մարդու ձայն, երեխայի ծիծաղ, գեղեցիկ երաժշտություն, թռչունների երգ. այս բոլոր ձայները մեր կյանքը լցնում են իմաստով, դարձնում այն հագեցած և հարուստ: Իսկ լսողության իջեցումը կամ կորուստը մեզ զրկում է այս պարզ, բայց շատ կարևոր զգացողություններից, սովորական հաղորդակցությունից, սահմանափակում է տեղեկատվության հասանելիությունը, ստիպում է մեզ լարվել և նյարդայնանալ։
Մինչդեռ շատ կարևոր է լինել ուշադիր լիարժեք կյանքի կարևորագույն ֆուկցիաներից մեկի՝ լսողության հանդեպ:
Լսողության իջեցման առաջի իսկ նշանների դեպքում, Արմինե Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս, դիմել մասնագետի: Լսողության ակադեմիայում ըստ ցուցման՝ մասնագետները իրականացնում են տոնալ շեմքային, խոսակցական և մանկական աուդիոմետրիա: Այսինքն, համապատասխան ականջակալների միջոցով աուդիոմետր սարքը որոշում է լսողության տիպն ու աստիճանը, որից էլ կախված է հետագա վերականգնողական աշխատանքները:
Ծանրալսության յուրաքանչյուր աստիճանի դեպքում լուծումները տարբեր են, ասում է Լսողության ակադեմիայի տնօրենը, դրա համար բուժման ու լսողության վերականգման հարցը կենտրոնում որոշում են հատուկ վերապատրաստում անցած մասնագետները, որպեսզի կատարված բուժումը կամ ընտրված լսողական սարքը ճշգրիտ համապատասխանի հիվանդի անհատական կարիքներին։
Այսօր կենտրոնը աշխատում է ոլորտի առաջատար ընկերությունների հետ և ձեռքբերում ժամանակակից թվային սարքեր։ Այստեղ առկա ամերիկյան, եվրոպական և ռուսական Starkey, Phonak, Re Sound, Aurica ընկերությունների ստեղծած ներականջային և հետականջային գերհզոր ժամանակակից ապարատները օգնում են ծանրալսություն ունեցող մարդկանց վերագտնել սիրելիների հետ շփվելու ողջ բերկրանքը և վարել լիարժեք երջանիկ կյանք: Ժամակակից թվային սարքերի կրումը հնարավորություն են տալիս ոչ միայն կանխել հիվանդության խորացումը, այլև բարձրացնել կյանքի որակը: Դրանց միջոցով հիվանդը սկսում է բնական լսողության նման լսել ու ընկալել շրջապատի ձայները, կոմֆորտ զգալ տարբեր միջավայրերում, տարբերակել ձայնային ազդանշանները: Իսկ այս ամենը կատարվում է ավտոմատ կերպով՝ լսողական սարքի միջոցով, քանի որ դրանք ճանաչում են այն ակուստիկ իրավիճակը, որում հայտնվել է մարդը:
Կենտրոնում առկա թվային լսողական սարքերը ինքնակարգավորվող են, ավտոմատ փոխում են ռեժիմը, որպեսզի կրողի համար լինի նույնչափ կոմֆորտ` անկախ նրանից աղմկո՞տ, թե՞ հանգիստ միջավայրում է։ Այստեղ առկա են ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար նախատեսված տարբեր ֆունկցիոնալության սարքեր։ Իսկ բազմազանությունը թույլ է տալիս կրողին ընտրել իր սարքի դիզայնը և գույնը։ Այստեղից հիվանդը կարող է ձեռք բերել սարքերի համար նախատեսված բարձրակարգ մարտկոցներ, չորացնող տարաներ, խոզանակներ և անհրաժեշտ այլ աքսեսուարներ: Այս ամենը անհրաժեշտ է, որպեսզի լսողական սարքերը պահվեն ճիշտ պայմսններում, որն էլ կերկարացնի դրանց գործածության ժամկետը, ասում է տիկին Մարտիրոսյանը:Նա խորհուրդ է տալիս ամեն գիշեր լսողական սարքը դնել չորացնող տարրայի մեջ, հաճախակի լվանալ և մաքրել ներդիրները, օգտագործել միայն լսողական սարքերի համար նախատեսված մարտկոցներ: Նշենք, որ Լսողության ակադեմիան աշխատում է նաև պետպատվերի շրջանակում, իսկ թոշակառուների համար գործում են մեծ զեղչեր:
Սակայն իհարկե, անգամ ամենալավ ու թանկ ապարատը ցանկալի արդյունք չի տա, եթե չկատարվի ճշգրիտ ծրագրավորում, շեշտում է Արմինե Մարտիրոսյանը: Կենտրոնում լսողական ապարատը տեղադրելուն հաջորդում է ադապտացիոն շրջանը, որից հետո ըստ հիվանդի զգացողության, կատարվում է վերջնական ծրագրավորում: Լսողության ակադեմիայում սարքերի ծրագրավորումն իրականացնում են հատուկ վերապատրաստում անցած, լսողության ոլորտում մասնագիտացած քիթ-կոկորդ-ականջաբաններ։
Լսողության իջեցման առաջին իսկ րոպեներից մի խուսափեք կրել լսողական սարք, դրանք ոչ միայն վերականգնում են ձեր լսողությունը, այլևս հնարավորություն են տալիս ապրել լիարժեք կյանքով, ստանալ կրթություն և ինտեգրվել հասարակությանը, նշում է տիկին Մարտիրոսյանը:
Իսկ երբ լինում են դեպքեր, երբ խնդիրը հնարավոր չի լինում լուծել լսողական սարքերով, կոխլեար իմպլանտացիա է իրականացվում։
Կոխլեար իմպլանտացիայի ծրագրի ղեկավարը ՀՀ վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանն է, ում գլխավորությամբ հատուկ վերապատրաստումներ անցած թիմը իրականացնում է կոխլեար իմպլանտացիայի վիրահատություններ ու կազմակերպում հետվիրահատական հսկողությունը առաջատար կլինիկաներում։ Կոխլեառ իմպլանտացիան բարդ, բայց ժամանակակից վիրահատություն է, որը լսողության բնածին կամ ձեռքբերովի կորուստ ունեցող մարդկանց հնարավորություն է տալիս լսել: Վիրահատության ժամանակ հիվանդի ներքին ականջում դրված հատուկ սարքը ձայնը վերածում է էլեկտրական ազդանշանի եւ փոխանցում լսողական նյարդին, իսկ դրսի հատվածը մեզ օգնում է ծրագրավորել և կապի մեջ լինել ներքին իմպլանտի հետ:
Պրոֆեսիոնալ մասնագետները ունեն լուծում լսողության բոլոր խնդիրների պարագայում:
Կարդացեք նաև
«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը
Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...
«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...
Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...
Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...
ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է 2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...
Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...
Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...
Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...
Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:
Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...
Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:
«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն